Հսկայական ութոտնուկը քաոս է առաջացրել Լոնդոնի կենտրոնում (լուսանկար)
Հսկայական ութոտնուկը քաոս է առաջացրել Լոնդոնի կենտրոնում՝ Օքսֆորդի հրապարակում, հայտնում է Express-ը։
Բանն այն է, որ հսկայական ծովային կենդանուն փոխադրող բեռնատարը փչացել է ճանապարհի կեսին՝ դառնալով ուղևորների հետաքրքրության առարկան:
Լոնդոնի հայտնի շոփինգի շրջանում տեղի ունեցած միջադեպը հասցրել են ֆիքսել ու սոցկայքերում տարածել նաև օգտատերերը: Սակայն շատերին միջադեպը բարկացրել է, քանի որ աշխատանքի գնալիս խնդիրներ է ստեղծել։












