Կիևի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական հատվածի ստորագրման հարցը կքննարկվի հունիսի 6-ին

17:36 • 03.06.14

Ուկրաինայի նախագահի արտահերթ ընտրություններում հաղթանակ տարած Պյոտր Պորոշենկոն և Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը կքննարկեն ԵՄ-ի հետ Կիևի ասոցացման համաձայնագրի տնտեսական հատվածի ստորագրման հարցը Ֆրանսիայում հունիսի 6-ին կայանալիք հանդիպման ժամանակ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով Պորոշենկոյի մամուլի ծառայությանը:

 

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայի և Եվրամիության հարաբերությունների հեռանկարները: Մասնավորապես՝ Պորոշենկոն հայտնել է Եվրոպայի խորհրդի նախագահին, որ ուկրաինական կողմը պատրաստ է ստորագրել Ասոցացման մասին համաձայնագիրը «ցանկացած ժամանակ և հնարավորինս շուտ»։

 

Իր հերթին Հերման Վան Ռոմպոյը «հաստատել է այդ հարցի որոշմանն աջակցելու իր պատրաստակամությունը»։ Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը Ֆրանսիայում հունիսի 6-ին կայանալիք հանդիպումների ժամանակ: