Պուտինին չեն հրավիրել Ուկրաինայի նախագահի երդմնակալությանը

17:17 • 03.06.14

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին չեն հրավիրել Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը, հայտնում է «Էխո Մոսկվի»-ն:

 

Interfax-ի՝ դիվանագիտական շրջանակների աղբյուրը հայտնել է, որ հրավերներն ուղարկված են, և շատերից արդեն մասնակցության հաստատումներ են ստացվում: Նշվում է, որ նախագահ Պուտինին հրավիրատոմս չի ուղարկվել:

 

Արարողությունը նախատեսված է հունիսի 7-ին Ուկրաինայի խորհրդարանում:

  

Նույն առիթով «Կոմերսանտ»-ը հայտնում է, որ Ռուսաստանին այդ արարողությանը հրավիրել են դեսպանատան ներկայացուցչի մակարդակում՝ ի դեմս Ուկրաինայում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Վորոբյովի:

Իրենց ներկայությունն առայժմ հաստատել է 20 երկրի առաջնորդ: