Ռուսաստանն ու Կատարը կարող են զրկվել ֆուտբոլի աշխարհի առաջնություն անցկացնելու իրավունքից

12:00 • 03.06.14

ՖԻՖԱ-ն՝ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան, կարող է 2018 թվականի աշխարհի առաջնություն ընդունող երկրի վերընտրություններ անցկացնել։ Դա կարող է տեղի ունենալ մանրամասներից հետո, որոնք ի հայտ են եկել 2022 թվականի աշխարհի առաջնություն ընդունող երկրի ընտրության ընթացքում:

 

Ռուսաստանն ու Կատարը կարող են զրկվել աշխարհի առաջնության անցկացման իրավունքից, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:

 

«Մենք պարզել ենք, որ Կատարը ստացել է այդ իրավունքն անազնիվ ճանապարհով, և եթե դա այդպես է, ես չեմ կասկածում, որ Ռուսաստանը նույն կերպ է դա արել։ ՖԻՖԱ-ն պետք է վերընտրություններ անցկացնի»,- կարծում է Մեծ Բրիտանիայի սպորտի նախկին նախարար Ջերի Սատքլիֆը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՖԻՖԱ-ի գործադիր հանձնաժողովի նախկին անդամ կատարցի Մոհամմեդ բին Համամն ընդհանուր 5 միլիոն դոլարի կաշառք է տվել բարձրաստիճան ֆուտբոլային պաշտոնյաներին, որպեսզի հասնի 2022 թվականին կայանալիք աշխարհի առաջնությունը հյուրընկալելու Կատարի հայտի ընդունմանը։