Պուտինը գաղտնի պարգևատրել է գործարարներին՝ Սոչիի օլիմպիադայի համար. Ведомости
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք գործարարների և պետական ընկերությունների ղեկավար անձանց գաղտնի պարգևատրել է շքանշաններով՝ Սոչիի օլիմպիադայի համար, հայտնում է «Էխո Մոսկվի»-ն՝ վկայակոչելով Ведомости թերթի հոդվածը։
Այժմ պատրաստվում են պարգևատրվելիք անձանց նոր ցուցակներ: Այժմ էլ շքանշաններ կարող են ստանել Սոչիում աշխատած կապալառուների ներկայացուցիչները:
Աղբյուրը նշում է, որ այդ ցուցակում կարող են հայտնվել մարդիկ, ովքեր օլիմպիական խաղերից հետո սնանկացել են:
Նույն առնչությամբ Interfax-ը նշում է, որ պարգևատրումը տեղի է ունեցել մարտին: Նշվում են անուններ: Պարգևատրված գործարարների թվում են Վլադիմիր Պոտանինը, Սերգեյ Բաչինը, Գերման Գրեֆը, Ալեքսեյ Միլերը, Վլադիմիր Յակունինը, Վիկտոր Վեքսելբերգը, Օլեգ Դերիպասկան։
Պարգևատրված պաշտոնյաների թվում են Դմիտրի Կոզակը, Ալեքսանդր Ժուկովը, Վիտալի Մուտկոն։










