«Շերեմետևոյում» ինքնաթիռ է այրվել
Ռուսաստանի «Շերեմետևո» օդանակավայանում այսօր ժամը 14:25-ին այրվել է «Аэрофлот» ավիաընկերության Ил-96 ինքնաթիռը։
Ինքնաթիռը գտնվել է օդանավակայանի հյուսիսային հատվածի հեռավոր կայանատեղիում, հաղորդում է «Известия»-ն՝ վկայակոչելով օդանավակայանի մամուլի ծառայության հայտարարությունը:
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռի ներսում հրդեհի պահին չեն եղել ոչ ուղևորներ, ոչ անձնակազմի անդամներ:
Դեպքի վայր են ժամանել օդանավակայանի արտակարգ իրավիճակների ծառայությունները: Հրդեհի պատճառը դեռ չի պարզվել:
«Շերեմետևոյի» աշխատանքի վրա դեպքը չի ազդել, ուղևորների սպասարկումը և օդանավակայանի աշխատանքն անցնում է սովորական ռեժիմով։










