Սիրիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Սիրիայում մեկնարկում են նախագահական ընտրությունները՝ ավելի քան 3 տարի չդադարող քաղաքացիական պատերազմի ֆոնին, հայտնում է BBC-ն։
Հիսուն տարվա մեջ առաջին անգամ Ասադների ընտանիքի ներկայացուցչի հետ զուգահեռ երկրի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն 2 այլ ներկայացուցիչներ, որոնց թեկնածությունը հաստատել է կառավարությունը, թեև քչերն են կասկածում, որ կհաղթի Բաշար ալ Ասադը։ Նախագահի պաշտոնի համար, բացի գործող նախագահից, կպայքարեն Հալեպից ընտրված կոմունիստ պատգամավոր Մահեր Աբդել Հաֆես Հաջարը և նախկին նախարար, գործարար Հասան Աբդել Իլլահի ան Նուրին։
Սիրիական ընդդիմությունը, որը վայելում է Արևմուտքի աջակցությունը, այս ընտրություններն անվանել է ոչ հարգալից և կոչ է անում բոյկոտել։
Քվեարկությունն անցկացվում է միայն այն շրջաններում, որոնք վերահսկում են սիրիական կառավարական ուժերը։ Քվեարկության ընթացքին հետևելու են ներկայացուցիչներ՝ Սիրիայի բարեկամ 30 երկրներից, այդ թվում՝ Ռուսասատանից։










