Ընտրություններ Սիրիայում. քվեարկություն կրակոցների ձայների ներքո (լուսանկարներ)
Սիրիայում այսօր նախագահական ընտրություններ են, առավոտյան ժամը 7։00-ին բացվել են բոլոր ընտրատեղամասերը։
Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է հավաքել ձայների բացարձակ մեծամասնությունը՝ 50% գումարած 1 ձայն։ Եթե թեկնածուներից ոչ ոք չհաղթի առաջին փուլում, կնշանակվի 2-րդ փուլ, որին կմասնակցի առավել շատ ձայներ հավաքած 2 թեկնածու, հայտնում է РИА Новости-ն։


Ավելի քան 200.000 սիրիացիներ քվեարկել են վաղաժամ սկսված ընտրություններում, որոնք սկսվել են մայիսի 28-ին՝ արտերկրում Սիրիայի 43 դիվանագիտական ներկայացուցչություններում։ Արտերկրում մասնակցությունը կազմել է 95%։ Լիբիայում քվեարկությունը տևել է 2 օր։

Սիրիացիների մեծամասնությունը պատրաստվում են մասնակցել ընտրություններին՝ երկրի միասնականությունը պահպանելու համար, հայտնում է Դամասկոսից RT հեռուստաալիքի թղթակիցը։ Նախագահի պաշտոնի համար պայքարում է 3 թեկնածու։

Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ Ասադն առաջիններից է քվեարկել։ Դամասկոսում նա ընտրատեղամաս է այցելել կնոջ հետ։

Քվեարկության համար մարդիկ երկար հերթեր են կանգնում՝ թեև կրակոցներ են հնչում։













