Զինյալները ռմբակոծել են Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող ընտրատեղամասը

19:11 • 03.06.14

Ընդդիմության զինյալները, ովքեր մտադիր են խափանել նախագահական ընտրությունները Սիրիայում, ռմբակոծել են Լիբանանի հետ սահմանին գտնվող Ջեյդա-Յաբուս շրջանը:


Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ «Ալ-Մանար» տեղի հեռուստակայանին հղումով, կրակ է բացվել Լիբանանում գտնվող ընտրատեղամասի ուղղությամբ, որը նախատեսված է եղել Սիրիայի քաղաքացիների քվեարկության համար: Դիպուկահարները կրակ են բացել լեռնային տեղանքից, որտեղ տեղակայված են զինյալների դիրքրեը: Տուժածների մասին ոչինչ չի հաղորվում:


Ավելի վաղ` հունիսի 2-ին, հաղորդվում էր, որ զինյալները, ովքեր փորձել են խափանել ընտրությունները, ականանետերից ռմբակոծել են Դամասկոսի կենտրոնական շրջանները: Կրակահերթի ընթացքում ոչ ոք չի տուժել:


Հիշեցնենք, որ այսօր Սիրիայում նախագահական ընտրություններ են անցկացվում, որին կարող է մասնակցել ձայնի իրավունք ունեցող 15.8 մլն քաղաքացի: Նախագահի պաշտոնին առաջադրվել է գործող նախագահ Բաշար ալ-Ասադը, ինչպես նաև՝ Հալեպի կոմունիստներից Մահեր Աբդել Հաֆիզ Հաջարը և գործարար, նախկին նախարար Հասան Իլյահի ալ-Նուրին: Երկրի տարածքում 9601 ընտրատեղամաս է բացվել: