Սիրիայում հնարավոր է ստեղծվի կոալիցիոն կառավարություն՝ ընդդիմության մասնակցությամբ. ՌԴ ԱԳՆ
Մտահղացում կա Սիրիայում նախագահական ընտրություններից հետո ձևավորել կոալիցիոն կառավարություն՝ ընդդիմության մասնակցությամբ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
«Գաղափարներից մեկն է Սիրիայում ընտրություններից հետո ստեղծել կոալիցիոն կառավարություն, այդ թվում՝ ընդդիմության մասնակցությամբ։ Այլ հարց է, թե ինչպիսի ընդդիմություն է՝ ներքին, լիբերալ, հանդուրժող։ Ընդդիմությունները տարբեր են լինում»,- ասել է Բոգդանովը։
Նշենք, որ այսօր Սիրիայում նախագահ են ընտրում։










