Թեհրանին սպառնում է 2-րդ ավազի փոթորիկը (լուսանկարներ)
Իրանի իշխանությունները նախազգուշացրել են, որ մայրաքաղաք Թեհրանին պատուհասած և 5 մարդու մահվան պատճառ դարձած ավազի փոթորիկը կրկնվելու է։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, երկուշաբթի տեղի ունեցած փոթորիկը, որն ունեցել է 120 կմ/ժ արագություն, 15 րոպեով Թեհրանը պարուրել է մթության մեջ՝ ստիպելով հազարավոր մարդկանց խուճապահար փախչել։
Ըստ մասնագետների՝ վերջին 50 տարվա ընթացքում սա եղել է ամենաուժեղ ավազի փոթորիկը։ Մինչդեռ լրատվամիջոցները քննադատել են օդերևութաբաններին՝ այն չկանխատեսելու ու բնակչությանը չնախազգուշացնելու համար։





















