Ուկրաինայի ռադան ռուսամետ պատգամավորին ձերբակալելու որոշում է կայացրել
Ուկրաինայի Գերագույն ռադան համաձայնություն է տվել պատգամավոր Օլեգ Ցարյովի ձերբակալությանը, հայտնում է gazeta.ru-ն։
Ռադան մասնավորապես որոշել է պատգամավորին զրկել անձեռնմխելիությունից և ձերբակալել:
44-ամյա Ցարյովն աչքի էր ընկել իր ռուսամետ հայացքներով: Նա առաջադրվել էր նաև Ուկրաինայի նախագահի պաշտոնում, սակայն ընտրությունների նախօրեին հանել իր թեկնածությունը:
Ցարյովը պատգամավոր է 2002-ից:
Life News-ը հայտնում է, որ Ցարյովին կասկածում են երեք հոդվածներով:










