Ուկրաինացի պատգամավորը, որին որոշել են ձերբակալել, Ղրիմում է
Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Օլեգ Ցարյովը, որին ձերբակալելու թույլտվություն է ստացվել, գտնվում է Ղրիմում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Աղբյուրը մեջբերում է հենց պատգամավորին, ով հաստատում է, որ Ղրիմում է և պայքարելու է Կիևի նոր իշխանությունների դեմ: Նա ասել է նաև, որ իր ծրագրերը փոփոխել չի պատրաստվում:
Այսօր ավելի վաղ գլխավոր դատախազության պահանջով Գերագույն ռադան 226 ձայնով Ցարյովին զրկել էր անձեռնմխելիությունից:










