Ուկրաինան Ղրիմի հարցով հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Ռուսաստանի

19:55 • 03.06.14

Կիևի իշխանությունները հայց են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ղրիմի՝ Ռուսաստանին միացման հարցով: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն՝ РИА Новости-ին հղումով, որն էլ մեջբերում է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին:


«Մենք այլ հայցեր էլ ենք պատրաստում, այդ թվում՝ ընդդեմ ՌԴ պետական իշխանությունների մարմինների և վարչությունների՝ Ուկրաինան թալանելու համար», - մեկնաբանել է վերջինս:


Նշվում է նաև, որ հայց է ներկայացվել Ղրիմի ստորգետնյա պահեստներում առկա գազի հարցով:


Փաստաթղթերի առաջին փաթեթը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տարաձայնությունների շրջանակներում ուկրաինական կողմը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է փոխանցել ապրիլին: