Օբաման Կոնգրեսից 1 մլրդ դոլար է խնդրում Արևելյան Եվրոպայում ռազմական ներկայության մեծացման համար
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել է Կոնգրեսին՝ առաջարկելով լրացուցիչ 1 մլրդ դոլար հատկացնել Արևելյան Եվրոպայում ռազմական ներկայությունն ուժեղացնելու համար, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ France Presse գործակալությանը հղումով։
Հաղորդվում է, որ Օբամայի նախաձեռնությունը, որը պետք է հաստատվի Կոնգրեսի կողմից, ենթադրում է ամերիկյան զորքերի լրացուցիչ ֆինանսավորում, ինչպես նաև ուղղված է լինելու «ՆԱՏՕ-ին չանդամակցող պետությունների հնարավորությունների ընդլայնմանը», ներառյալ՝ Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի։










