Շվեյցարիայում ԱՄՆ դեսպանը երդվել է էլեկտրոնային սարքի վրա (տեսանյութ)
Սյուզան Լևայնը երկուշաբթի՝ հունիսի 2-ին, դարձել է ԱՄՆ առաջին դեսպանը, ով երդվել է Kindle-ի վրա, որում ներբեռնված է եղել ԱՄՆ սահմանադրության կրկնօրինակը, գրում է lenta.ru-ն:
Դա առաջին դեպքը չէ, երբ պաշտոնատար անձինք երդում են տալիս՝ օգտագործելով էլեկտրոնային սարքեր։ Փետրվարին Նյու Ջերսիում հրշեջներն արել են դա iPad-ում եղած Աստվածաշնչի օրինակի վրա:
ԱՄՆ սենատը Լևայնի թեկնածությունը հաստատել է Շվեյցարիայում և Լիխտեյնշտեյնում դեսպանի պաշտոնում: 2009-2012 թվականներին նա աշխատել է Microsoft-ում:
Լևայնը նաև եղել է Վաշինգտոնի համալսարանում Institute for Learning and Brain Sciences–ի համահիմնադիրներից մեկը:










