Արմավիրում վթարված վիճակում կայանված մեքենայում տղամարդու դիակ է հայտնաբերվել
Հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հունիսի 3-ին, ժամը 7.15-ին հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դիակ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.50-ի սահմաններում, 1987 թ. ծնված Մ. Ե.-ի դիակը հայտնաբերվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղից, որը վթարված վիճակում կայանված է եղել Արմավիր-Հացիկ ճանապարհի 4-րդ կ/մ-ին: Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:










