Սիրիայի նախագահի հետ ևս ինքնալուսանկար են արել
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը միացավ այն նախագահների «ակումբին», որոնք ինքնալուսանկարների հերոսներ են դառնում, արձանագրում է ամերիկյան The Time-ը:
Ալ Ասադի ինքնալուսանկարը զետեղվել է Սիրիայի առաջին տիկնոջ Facebook-յան էջում: Դրանում կարելի է տեսնել, թե ինչպես է Ալ Ասադը լուսանկարվում մի խումբ հավաքված երիտասարդների հետ քվեարկության մեկնարկից առաջ:
Նախօրեին Սիրիայում կայացել են նախագահի ընտրությունները, որում ֆավորիտ է համարվում գործող նախագահը: The Time-ը ևս նշում է, որ Արևմուտքն «ակնկալում է» Ալ Ասադի հաղթանակը:
Պաշտոնական արդյունքները հայտնի կդառնան հունիսի 5-ին:










