Բրազիլացի ուսանողները վերնոլորտ են ուղարկել Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը

12:24 • 04.06.14

Բրազիլիայի համալսարանի ուսանողները վերնոլորտ (ստրատոսֆերա) են ուղարկել Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը՝ «Բրազուկան», ապացուցելու, որ այն պատրաստված է որակյալ նյութերից։

 

Ինչպես նշում է korrespondent.net-ը, քիչ քանակությամբ թթվածնով լցված գնդակը տեսախցիկի ու GPS սարքի հետ ամրացվել է բարձր զոնդին։ Այնուհետ այն բարձրացել է 28 կմ բարձրության վրա, ինչը ֆիքսվել է տեսախցիկի միջոցով։

 

Այն վերնոլորտում է մնացել 6 ժամ՝ դիմանալով 100կմ/ժ արագությամբ քամիներին ու 37 աստիճան ցրտի պայմաններին։ Արդյունքում պաշտոնական գնդակն ապացուցել է, որ միանգամայն որակյալ է։