Լեգենդար «Բարբի» տիկնիկը 55 տարեկան է (լուսանկարներ)

14:31 • 04.06.14

«Բարբին» աշխարհի ամենահայտնի ու շատ պահանջարկ ունեցող տիկնիկն է, որն անկախ հասարակության նախասիրություններից ու նորաձևության ոլորտում տեղի ունեցող փոփոխություններից` շարունակում է անչափ սիրված մնալ։
 

 

Ինչպես նշում է korrespondent.net-ը, իտալական Միլան քաղաքում Italian Doll Covention 2014 միջոցառման շրջանակներում նշվել է տիկնիկի 55-րդ տարեդարձը։

 

 

Ըստ ANSA գործակալության` տոնակատարությունը սկսվել է «Բարբիի» և «Քենի» բազմաթիվ հագուստներին նվիրված նորաձևության ցուցադրությունից։ Այնուհետ ներկայացվել են «Բարբիի» հավաքորդների ուշագրավ հավաքածուները։

 


Աղբյուրը հավելում է, որ առաջին «Բարբի» տիկնիկը ներկայացվել է ԱՄՆ-ում՝ 1959թ.։ Ի տարբերություն ավանդական խաղալիքների, այն ներկայացնում էր ոչ թե երեխայի, այլ հասուն կնոջ՝ մոդելի կազմվածքով ու դիմահարդարմամբ։
«Բարբիի» ընկերը՝ Քենը, ներկայացվել է 1961թ.։

 


Տիկնիկի արտադրությամբ զբաղվող Mattel ընկերությունը բազմիցս քննադատվել է՝ տիկնիկի ոչ բնական կազմվածքի համար։ Արդյունքում այն ստիպված է եղել փոխել «Բարբիի» մարմնի ձևը՝ փոքրացնելով կուրծքը։

 


Իսկ 2013թ. մեքսիկացի դիզայներ Էդի Ագիրեն ցույց է տվել տիկնիկին այնիսին, ինչպիսին այն առանց դիմահարդարման է։

 

Мексиканский дизайнер изобразил Барби без макияжа