ԱՄՆ պետքարտուղարությունը հերքել է Էրդողանի՝ ամերիկյան լրատվամիջոցների հասցեին մեղադրանքը
ԱՄՆ պետքարտուղարությունը հերքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեղադրանքը՝ ամերիկյան լրատվամիջոցների, մասնավորապես՝ CNN-ի կողմնապահության առնչությամբ, տեղեկացնում է թուրքական Haberturk կայքը։
Պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆի խոսքով՝ CNN-ն անկախ լրատվամիջոց է։
«ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիայում խոսքի ազատությանը, ինչն ամերիկացի թղթակցին թույլ է տալիս լուսաբանել երկրի ներսում տեղի ունեցող իրադարձությունները»,-ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ շաբաթ օրը տեղի ունեցած ցույցերի ընթացքում՝ նվիրված Գեզի պուրակի դեպքերի տարելիցին, CNN-ի թղթակիցը ձերբակալվել է ուղիղ եթերի ժամանակ և մեղադրվել «լրտեսության» համար։










