Սաուդյան Արաբիայում կորոնավիրուսի ևս 113 դեպք է բացահայտվել

00:42 • 04.06.14

Սաուդյան Արաբիայում տվյալների վերանայումը հնարավորություն է տվել coronavirus-ի ևս 113 դեպք հայտնաբերել: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:


Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ այդ վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 688-ի է հասել: Ընդ որում՝ coronavirus-ի հետևանքով մահացածների թիվը 190-ից 282-ի է հասել:


Ավելի վաղ coronavirus-ի վարակի երկու դեպք է հաստատվել Միացյալ Նահանգներում: