Դոնեցկի օդանավակայանը փակ կլինի ամբողջ հունիս

10:24 • 04.06.14

Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայությունը որոշում է կայացրել 1 ամսով դադարեցնել Սերգեյ Պրոկոֆևի անվան Դոնեցկի միջազգային օդանավակայանի աշխատանքը. այն չի սպասարկելու չվերթները մինչ հունիսի 30-ը։

 

Ինչպես նշում է Euromag-ը, իշխանությունները նման քայլի են դիմել, քանի որ տարածաշրջանում առկա զինված հակամարտության պատճառով հնարավոր չէ ապահովել թռիչքների անվտանգությունը։ BBC News-ը հավելում է, որ անհրաժեշտության դեպքում որոշման ժամկետը կարող է երկարաձգվել։

 

Աղբյուրը հիշեցնում է, որ մայիսի 26-ին օդանավակայանի շենքի մոտ մարտեր են սկսվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 30 ռուսամետ անջատողական։