Պյոտր Պորոշենկոն պատրաստ է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասն ստորագրել երդմնակալությունից անմիջապես հետո
Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի տնտեսական մասն ստորագրելու պատրատակամության մասին անմիջապես երդմնակալության արարողությունից հետո:
«Եվրաինտեգրման ձգտումը մենք պաշտպանել ենք Մայդանում, և հենց այդ պատճառով ես պատրաստ եմ ստորագրել Ասոցացման մասին համաձայնագրի տնտեսական մասը և ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտի սահմանել անմիջապես երդմնակալությունից հետո», - հայտարարել է Պորոշենկոն՝ Վարշավայում Ավտրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ չորեքշաբթի ունեցած հանդիպման ավարտին:
Ինչպես հայտնում է Interfax-Ukraine գործակալությունը՝ Պորոշենկոյի մամլո ծառայությանը հղումով, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Ուկրաինայում կարգուկանոնի հաստատմանը և իրավիճակի կայունացմանն ուղղված հարցեր:
Հիշեցնենք, որ նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունիսի 7-ին:
Газета.Ru-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը հայտարարել է, որ ԵՄ-ն Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը կստորագրի ոչ ուշ, քան հունիսի 27-ը՝ նշելով, որ Մոլդովայի և Վրաստանի հետ Աոցացման համաձայնագիրն «ամեն դեպքում»՝ ստորագրվելու է հունիսի 27-ին՝ Խորհրդի նիստի սկզբին, ԵՄ 27 անդամ երկրի ղեկավարների ներկայությամբ:










