Լավ է ուշ, քան երբեք. անմեղ նյույորքցին 17 տարի բանտում անցկացնելուց հետո ազատ է արձակվել (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում 17 տարվա անարդար կալանքից հետո ազատություն է ստացել 53-ամյա Ռոջեր Լոգանը, ով ստիպված է եղել տևական ժամանակ ճաղերի հետևում անցկացնել չգործած սպանության համար։
Ինչպես տեղեկացնում է Газета-ն, Agence France-Presse-ին հղումով, Լոգանին մեղավոր են ճանաչել ոմն Շերվին Գիբոնսի սպանության համար, ում նա իբր թե գնդակահարել է 1997թ. հուլիսի 24-ին։
Սակայն տեղի իշխանությունները հայտնել են, որ այն ժամանակ Լոգանի հարևանը կեղծ ցուցմունքներ է տվել, ինչի հետևանքով տղամարդը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման։ Նշվում է, որ հարևանը ստել է՝ ասելով, որ Լոգանին տեսել է հանցանքի վայրում, ինչը, սակայն, իրականությանը չի համապատասխանել։












