Պուտինի հետ հանդիպումը ժամանակ և համբերություն է պահանջում. Վրաստանի վարչապետ

14:10 • 04.06.14

Վրաստանը հաստատել է, որ պատրաստ է Ռուաստանի հետ ուղիղ շփման, սակայն դրա համար կպահանջվի պատրաստություն, ժամանակ և համբերություն. ինչպես տեղեկացնում է Новости-Грузия գործակալությունը, այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

 

«Հանդիպմանը լավ պատրաստվել է պետք, մենք նշել ենք, որ պատրաստ ենք ուղիղ երկխոսության, սակայն՝ երբ, որտեղ, և ինչ ձևաչափով, ցույց կտա ժամանակը։ Այդ ամենը ժամանակ և համբերություն է պահանջում»,-ասել է Ղարիբաշվիլին՝ մամուլի ասուլիսի ընթացքում։ 

 

Փետրվարի կեսերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել էր, թե պատրաստ է հանդիպել վրացի գործընկերոջ՝ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ, եթե վերջինս նման ցանկություն հայտնի։ Վրաստանի նախագահն իր հերթին ասել էր, թե կվերլուծի Պուտինի հրավերը, իսկ վարչապետ Ղարիբաշվիլին այն ժամանակ հանդիպման պատրաստակամություն էր հայտնել։

Թբիլիսիի և Մոսկվայի միջև դիվանագիտական հարաբերություններն ընդհատվել էին 2008թ.-ին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմի պատճառով։