ԱՄՆ-ում թենիսի գնդակի մեծությամբ կարկուտ է տեղացել. տուժել է 10 մարդ (լուսանկար)
ԱՄՆ-ի կենտրոնական նահանգները պատուհասել են ուժեղ փոթորիկն ու թենիսի գնդակի մեծությամբ կարկուտը, ինչի հետևանքով վնասվածքներ է ստացել 10 մարդ։
Ինչպես տեղեկացնում է РИА-Новости-ն՝ Reuters գործակալությանը հղումով, քամու արագությունը կազմել է 145 կմ/ժ։ Բացի այդ, ԶԼՄ-ները հայտնում են Նեբրասկա, Այովա և Վայոմինգ նահանգներում տեղի ունեցած 10 տորնադոյի մասին, սակայն այս տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել։
Իսկ Օմահա քաղաքում (Նեբրասկա նահանգ) հետաձգվել է 30-ից ավելի չվերթ, քանի որ ինքնաթիռներն ուժեղ քամու և կարկուտի պատճառով չեն կարողացել երկինք բարձրանալ։










