Հոնկոնգում կազմակերպել է Տյանանմեն հրապարակի ցույցերի հիշատակությանը նվիրված խոշորագույն մոմավառությունը (լուսանկարներ)

23:42 • 04.06.14

Ավելի քան 180 000 մարդ է հավաքվել Հոնկոնգի Հաղթանակի այգում այս գիշեր՝  արթուն մոմավառություն իրականացնելով՝ հիշելու 1989-ին Պեկինի Տյանանմեն հրապարակում ցուցարարների ճնշման 25-ամյա տարելիցը, երբ շուրջ 2600 խաղաղ ցուցարար է զոհվել:


Ինչպես հայտնում է Business Insider-ը՝ մոմավառությունը, որը «հունիսի 3-ի իրադարձություններից» հետո կազմակերպվում է ամեն տարի, այս տարի ամենամեծն է, որը երբևէ եղել է: Դրան նպաստել է պարզ եղանակն ու Հոնկոնգի երիտասարդության շրջանում աճող հետաքրքրությունը:


Հաղթանակի այգում տեղակայված 6 ֆուտբոլի դաշտը լի է արթուն հերթապահներով: Հոնկոնգի և մայրցամաքի միջև ազատ վիզայի շնորհիվ բազմաթիվ չինացիներ կարողացել են մասնակցել այս արարողությանը:


Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Չինաստանն արգելել է որևէ միջոցառում իրականացնել՝ նվիրված Տյանանմենի ճնշմանը:


Տյանանմեն հրապարակի ցուցարարների ճնշումը տեղի է ունեցել 1989-ի հունիսի 3-ին, երբ չինացի զինվորները կրակ են բացել խաղաղ ցուցարարների ուղղությամբ՝ պահանջելով կառավարությունից՝ քաղաքական բարեփոխումներ իրականացնել, մեծացնել ազատությունն ու նվազեցնել դրամաշորթության մակարդակը:

 

Հոնկոնգը միակ չինական քաղաքն է, որը միջոցառումներ է կազմակերպում՝ հիշատակելու 1989-ի դեպքերը, քանի որ այն կիսաինքնավար մարզի կարգավիճակ ունի:

 

 

HK1

HK3

HK5

HK2

HK4