ՆԱՏՕ-ի ներկայության ընդլայնումը Եվրոպայում ներառում է օգնություն Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային. Օբամա

17:13 • 04.06.14

ՆԱՏՕ-ի ներկայության ընդլայնումը Եվրոպայում նախատեսում է օգնություն Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով Վարշավայում Լեհաստանի խորհրդարանի առաջին մասնակի ազատ ընտրությունների 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

 

Օբաման հիշեցրել է, որ երեքշաբթի հրապարակել է նոր նախաձեռնություն, որն «ուղղված է ՆԱՏՕ-ի դաշնակիցների անվտանգության ապահովմանը և Եվրոպայում դաշինքի զինված ուժերի ներկայության մեծացմանը»։

 

«Դա նշանակում է ավելի մեծ սարքավորումներ՝ ճգնաժամի ընթացքում առավել արագ արձագանքելու համար, ավելի շատ զորավարժություններ՝ մեր լրացուցիչ ուժերի պատրաստվածության համար, այդ թվում նաև՝ Լեհաստանում։ Դա նաև նշանակում է ավելի մեծ օգնություն Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային, որոնք կպայքարեն իրենց անվտանգության համար»,- ասել է Օբաման։