Օբաման անձամբ հանդիպել է Ուկրաինայի նոր նախագահին
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ հանդիպել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Դա տեղի է ունեցել Վարշավայում, հայտնում է «Էն Տե Վե»-ն:
Հանդիպման մասին հայտնի է դարձել ամերիկացի լրագրողի բլոգային գրառումից, ով ներկա է եղել հանդիպմանը:
Լրագրողի հրապարակած լուսանկարում երևում է, որ հանդիպմանը նախօրեին Լեհաստան մեկնած Պորոշենկոն նստած է Օբամայից ձախ: Նշվում է, որ խոսքը ոչ պաշտոնական հանդիպման մասին է:
Պաշտոնական զրույց նախատեսվում է այսօր օրվա երկրորդ կեսին:










