Պենտագոնի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի պաշտպանության նախարարին «պրոֆեսիոնալության համար»
ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը երեքշաբթի Բրյուսելում հանդիպել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայիլ Կովալին, ում շնորհակալություն է հայտնել «երկրի պաշտպանության գործում պրոֆեսիոնալության համար», գրում է Взгляд-ը։
«Նախարարը (Հեյգելը) ասել է, որ ԱՄՆ իշխանությունները կշարունակեն մեր բանակների միջև հարաբերությունների բարելավման ուղիներ փնտրել: Նա նաև շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի անվտանգության ուժերին սեփական երկրի պաշտպանության գործում պրոֆեսիոնալության համար»,- հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը:
Նախկինում նման դիրքորոշում է հայտնել նաև Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը, ում խոսքով՝ ուկրաինական իշխանություններն իրենց գործողություններում «զսպվածություն» են դրսևորում։
Հարֆը նաև հայտարարել է, որ չունի հաստատված տեղեկություն այն մասին, որ ուկրաինական ռազմական ինքնաթիռները հարված են հասցրել երկուշաբթի օրը Լուգանսկի կենտրոնին, ինչի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ։










