Պորոշենկոյին Ուկրաինայի նախագահ ընտրելը խելամիտ որոշում էր. Օբամա (լուսանկարներ)

14:18 • 04.06.14

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և պետքարտուղար Ջոն Քերին հանդիպել են Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ։ Դա տեղի է ունեցել Վարշավայում Լեհաստանի՝ ժողովրդավարության անցման 25-ամյակի տոնակատարության առիթով, գրում է korrespondent.net-ը:

 

ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ Բարաք Օբաման Պորոշենկոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ նրան նախագահ ընտրելը «խելամիտ որոշում էր» Ուկրաինայի ներկայիս իրավիճակում։

 

Նրա խոսքով՝ Պորոշենկոյի հետ հանդիպմանը քննարկվել են ուկրաինացի ուժայինների և զինվորականների պատրաստության հարցում Վաշինգտոնի հնարավոր մասնակցության, Ուկրաինայում խաղաղության վերականգնման հարցերը, տնտեսության զարգացման հեռանկարները, ինչպես նաև ռուսական գազի մատակարարումից Կիևի կախվածության կրճատման ուղիները։

 

Օբաման ընդգծել է նաև, որ Բրյուսելում անցկացվող «Մեծ յոթյակի» հանդիպումը կարևոր դեր կխաղա Ուկրաինայի նորընտիր նախագահին միջազգային հանրության աջակցությունը ցուցադրելու գործում:

 

Քերին էլ հանդիպման ժամանակ ընդգծել է նախագահական ընտրություններում Պորոշենկոյին ցուցաբերած ուկրաինացի ժողովրդի աջակցության կարևորությունը: Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին ուկրաինացիներին ժողովրդավարության ճանապարհին աջակցելու համար։

 

Порошенко встретился с Керри и Обамой: фоторепортаж

http://kor.ill.in.ua/m/1200x0/1436685.jpg

http://kor.ill.in.ua/m/1200x0/1436664.jpg

http://kor.ill.in.ua/m/1200x0/1436663.jpg

http://kor.ill.in.ua/m/1200x0/1436661.jpg

http://kor.ill.in.ua/m/1200x0/1436631.jpg

http://kor.ill.in.ua/m/1200x0/1436626.jpg

http://kor.ill.in.ua/m/1200x0/1436624.jpg

http://kor.ill.in.ua/m/1200x0/1436623.jpg

http://kor.ill.in.ua/m/1200x0/1436622.jpg

http://kor.ill.in.ua/m/1200x0/1436618.jpg

http://kor.ill.in.ua/m/1200x0/1436616.jpg

http://kor.ill.in.ua/m/1200x0/1436615.jpg