Ռուսաստանը չի պատրաստվում անեքսիայի ենթարկել Ուկրաինայի հարավ-արևելքը. Պուտին

13:00 • 04.06.14

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերքել է ենթադրությունները, թե Ռուսաստանը մտադիր է անեքսիայի ենթարկել Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանները: Այդ մասին Ռուսաստանի նախագահն ասել է ֆրանսիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, գրում է ria.ru-ն:

 

Հարցին՝ թե ՌԴ-ն մտադրություն ունեցել է արդյոք միացնել Ուկրաինայի հարավ-արևելքը կամ ապակայունացնել երկրում իրավիճակը, Պուտինը պատասխանել է. «Ոչ, մենք երբեք դրանով չենք զբաղվել և չենք զբաղվում»:

 

«Այսօրվա ուկրաինական իշխանությունները պետք է երկխոսություն հաստատեն սեփական բնակչության հետ, և ոչ թե զենքի, տանկերի, ինքնաթիռների, այլ բանակցությունների օգնությամբ»,- հայտարարել է Պուտինը:

 

Նա ֆրանսիական TF1 հեռուստաալիքին և Еurope1 ռադիոկայանին տված հարցազրույցում նաև հայտարարել է, որ ռուս զինվորականներ և հրահանգիչներ Ուկրաինայի հարավ-արևելքում չկան։