Ռոստովում արտակարգ դրություն է հայտարարվել՝ Ուկրաինայից եկող փախստականների պատճառով
ՌԴ Ռոստովի շրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևն արտակարգ դրություն է մտցրել Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններում։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, Ռուսաստանի նախագահին կից երեխաների իրավունքների հարցերով լիազորված Պավել Աստախովը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ արտակարգ դրություն հայտարարվել է փախստականների մեծ ալիքի պատճառով, որոնք գալիս են Ուկրաինայի հարավ-արևելքից։
Աստախովը նշել է, որ արտակարգ դրություն մտցվել է 15 քաղաքներում։
Ավելի վաղ արտակարգ դրություն մտցնելու հավանականության մասին Интерфакс գործակալությանն ասել էր Ռոստովի փոխնահանգապետը։ Պաշտոնյայի խոսքով՝ արտակարգ դրության անհրաժեշտությունը պայմանավորված է Ուկրաինայից եկող փախստականների մեծ հոսքով։










