Իսպանիայի թագաժառանգը հոր հրաժարականից հետո առաջին անգամ հրապարակային ելույթ է ունեցել
Իսպանիայի արքայազն Ֆելիպեն առաջին անգամ հրապարակային ելույթ է ունեցել հոր՝ Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսի՝ գահից հրաժարվելուց հետո։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, Իսպանիայի ապագա թագավորը երդվել է ծառայել իսպանացի ժողովրդի բարօրությանը։
Ընդգծելով խորհրդարանի հանդեպ ունեցած իր հարգանքը՝ արքայազն Ֆելիպեն խոստացել է ջանքեր չխնայել իսպանացի ժողովրդին ծառայելու համար. «ազգ, որը միավորել է բազմազգ հասարակությանը, որի արմատները հազարամյակների պատմություն ունեն»։
Երկուշաբթի Իսպանիայի վարչապետը հայտարարել էր, որ թագավոր Խուան Կառլոսը հրաժարվել է գահից՝ այն փոխանցելով որդուն։ Երեքշաբթի Իսպանիայի կառավարությունն արտահերթ նիստում քննարկել էր Խուան Կառլոսին գահից զրկելու սահմանադրական կարգը և այն ուղարկել էր խորհրդարանի քննարկմանը։










