Հունիսի 3-ին Դոնեցկում հակաահաբեկչական գործողության հետևանքով 300 աշխարհազորային է սպանվել

13:25 • 04.06.14

Հունիսի 3-ին Ուկրաինայի Դոնեցկի շրջանում հակաահաբեկչական գործողության հետևանքով 300 աշխարհազորային է սպանվել, կա 500 վիրավոր, հայտնում է gazeta.ru-ն։

 

Տվյալները հաստատել է գործողության խոսնակ Վլադիսլավ Սելեզնյովը: Նա նշել է, որ նախնական տվյալներով՝ «ահաբեկիչների» կողմից ավելի քան 300 զոհ կա:

Ուկրաինացի ուժայիններից զոհվել է 2 հոգի, կա 45 վիրավոր:

 

Ներկայում հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը շարունակվում է Սլավյանսկի, Սեմյոնովկայի և Կրասնի Լիմանի մոտ: