Վենետիկի քաղաքապետը ձերբակալվել է կոռուպցիայի գործով
Վենետիկի քաղաքապետ Ջորջո Օրսոնին, ինչպես նաև 35 հայտնի իտալացի քաղաքական գործիչներ և ձեռնարկատերեր ձերբակալվել են: Նրանք բոլորը կասկածվում են դրամաշորթության, կաշառակերության և փողերի լվացման համար, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով La Repubblica թերթին:
Ֆինանսական խարդախությունները նրանք իրականացրել են MOSE բազմամիլիարդանոց նախագծի իրականացման ընթացքում, որի նպատակն էր Վենետիկի պաշտպանությունը ջրհեղեղից:
Ընդհանուր առմամբ կոռուպցիայի գործով անցնում են մոտ 100 քաղաքական գործիչներ և գործարարներ: Թերթը նշում է, որ դատախազությունը նաև դիմում է ուղարկել այդ գործով պատգամավոր Ջանկարլո Գալանի ձերբակալության համար: Նա նախկինում եղել է Վենետո շրջանի նախագահը, ինչպես նաև տարբեր տարիների գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները ղեկավարել:
MOSE-ի շուրջ սկանդալը բռնկվել է մոտ երկու տարի առաջ: Անցած տարվա փետրվարին ոստիկանությունը ձերբակալել է Mantovani շինարարական ընկերության թոփ-մենեջերներին: Նրանք պատմել են, որ ընկերությունը միջոցներ է լվացել և դրանք արտահանել երկրից դուրս: Մի քանի ամիս անց կալանքի տակ են հայտնվել նախագծին առնչվող այլ ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:










