Սպիտակ տունը ներողություն է խնդրել Կոնգրեսից՝ առանց տեղեկացման պատանդ զինվորի փոխանակելու համար
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը ներողություն է խնդրել երկրի Կոնգրեսից՝ առանց կոնգրեսականներին տեղեկացնելու զինվորի փոխանակում կատարելու համար, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը։
ԱՄՆ-ն ավելի վաղ թալիբներին էր հանձնել Գուանտանամոյի բանտի 5 կալանավորի՝ պատանդ վերցված ամերիկացի զինվոր Բոու Բերգդալի դիմաց: Այդ մասին հայտնի էր դարձել այսօր հրապարակված տեսանյութից:
Ըստ ամերիկյան օրենսդրության՝ նախագահի աշխատակազմը պարտավոր է առնվազն 30 օր առաջ Կոնգրեսին տեղեկացնել Գուանտանամոյից կալանավորների ազատ արձակման մասին:
Բոու Բերգդալը գերությունից ազատվել էր անցած շաբաթ օրը՝ 5 տարի պատանդ մնալուց հետո։










