Յանուկովիչը և նրա որդիները ցանկանում են վիճարկել Եվրամիության պատժամիջոցները. EuObserver

11:16 • 04.06.14

Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչը, նրա որդիները և ևս վեց նախկին պաշտոնյաներ, որոնք հայտնվել են Եվրամիության «սև ցուցակում», մտադիր են վիճարկել պատժամիջոցները, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով EuObserver-ին:

 

Յանուկովիչը և նրա որդիներ Վիկտորն ու Ալեքսանդրը մայիսի 14-ին դիմել են Եվրոպական դատարան: Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը, նրա որդի Ալեքսանդրը և Յանուկովիչի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Կլյուևը նույնպես Եվրոպական դատարանում դատական գործընթաց են սկսել:

 

Յանուկովիչը և նրա գործընկերները խնդրում են չեղյալ հայտարարել սահմանված պատժամիջոցները։