Շուրջերկրյա ճամփորդության նպատակով կառուցված շքեղ զբոսանավը խորտակվել է այն ջուրն իջեցնելուց անմիջապես հետո(նկարներ, տեսանյութ)

13:17 • 04.06.14

Ամերիկյան Անակորտես առափնյա քաղաքի մոտ անսպասելիորեն խորտակվել է 10 մլն դոլար արժողությամբ «Բադեն» շքեղ զբոսանավը, ինչը ֆիքսել են տեսախցիները։

 

Rock the boat: The yacht sits on its side Monday, May 19, 2014, near Anacortes, Washington
 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, «Բադենի» տերը, ըստ ավանդույթի, հանդիսավոր կերպով շամպայնի շիշը հարվածել է զբոսանավին, ինչից րոպեներ անց նավը թեքվել է մի կողմի վրա ու սկսել սուզվել։

 

All at sea: The newly built yacht capsized as soon as it hit the water
 

Ականատեսների խոսքերով՝ 27.5 մ երկարությամբ նավում եղել է 6 մարդ, ովքեր ափին գտնվողների օգնությամբ ցամաք են դուրս բերվել։ Նրանք նաև նշել են, որ դեպքի ժամանակ լավ եղանակ է եղել, ուստի նավաբեկության պատճառը տեխնիկական խոտանն է։

 

Brand-new: Wes Fridell, representative of New World Yacht Builders, looks at the sunken yacht from the deck of a salvage barge and crane


Հայտնի է, որ զբոսանավը կառուցվել էր հատուկ պատվերով. դրա տերը մտադրություն ուներ «Բադենով» ճամփորդել աշխարհի շուրջ։

 

'Heartbroken': The yacht was being delivered to its new owner, who is devastated that it capsized

Catastrophe: Six people were on-board when the boat went over, and two were hospitalized after they were rescued from the water