Երևան-Հռոմ չվերթը տեխնիկական պատճառներով ավելի քան 9 ժամ ուշացումով կիրականացվի
«Ալիտալիա» ավիաընկերությանը կողմից իրականացվելիք Երևան-Հռոմ չվերթն այսօր հետաձգվել է՝ տեխնիկական խնդիրների պատճառով։
Թռիչքը նախատեսված է եղել այսօր առավոտյան 05։20-ին, սակայն ավիաընկերությունից Tert.am-ին տեղեկացրին, որ այն կկայանա ժամը 15։50-ին։
Թե ինչ տեխնիկական խնդիրներ են առաջացել, պարզել չհաջողվեց։
Հավելյալ տեղեկությունների և հետաձգման պատճառների մասին մանրամասներ իմանալու համար ավիաընկերության ներկայացուցիչը խորհուրդ տվեց դիմել «Զվարթնոց» օդանավակայան, սակայն օդանավակայանից տեղեկացրին, որ խնդիրն իրենց հետ չէ և հարցին կարող է պատասխանել միայն ավիաընկերությունը։
Մեր տեղեկություններով թռիչքը հետաձգվել է ինքնաթիռի անսարքության պատճառով։










