Իջևանում Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի և ներկայացել բաժին

11:58 • 05.06.14

«Մերսեդես E 240» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հունիսի 4-ին, ժամը 10.00-ին  Իջևանի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը ձախ ոտնաթաթի սալջարդ վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը ներկայացել է բաժին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։ Կատարվում է քննություն: