Անջեյ Կասպրշչիկը մատնված է անգործության. Լարիսա Ալավերդյան
Ադրբեջանի կողմից Հայաստանի զինվորական կամ քաղաքացիական անձանց վնասվածքի կամ մահվան յուրաքանչյուր դեպք իրավական բնույթի փաստուղթ պետք է դառնա և քննարկվի ամանաբարձր մակարդակով՝ հենց ԵԱՀԿ-ում:
Tert.am –ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը, մեկնաբանելով այն փաստը, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հրավիրվել է պաշտպանության նախարարություն՝այսօր հայ-ադրբեջանական սահմանագոտու մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից երկու հայ զինվորականի սպանության կապակցությամբ:
«Կասպրչիկը ի՞նչ... ինքը երկու տարի է՝ անգործության է մատնված: Հայաստանի կողմից պետք է հարց բարձրացվի քաղաքական բարձր ատյաններում՝ ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, և վերջապես իրավական դաշտ մտցվի դա: Վերջապես Ադրբեջանի կողմից կրակողները պետք է դատի տրվեն»,-ասաց իրավապաշտպանը:
Հիշեցնենք, որ այսօր մահացու հրազենային վիրավորում են ստացել պայմանագրային զինծառայողներ Անդրանիկ Սամվելի Եղոյանը (ծնվ. 1988թ., Արարատի զ/կ) և Բորիս Բենիկի Գասպարյանը (ծնվ. 1992թ., Արարատի զ/կ):
Լարիսա Ալավերդյանը նշեց, որ այլևս անթույլատրել են ԵԱՀԿ Միսնկի խմբի կողմից մշտապես անորոշ, լղոզված, երկու կողմից հավասարության համատեքստում շփման գծում սպանություններն ու միջադեպերը դատապարտող ձևակերպումները. ԵԱՀԿ-ն պետք է փորձի հասկանալ՝ ո՞ր կողմն է իրականացնում այդ հարձակումները:
«Հո ասելով չի՞ , չկա փորձաքննություն… էդ ամեն ինչ կարողանում են անել, աշխարհով մեկ բոլորի խոսակցությունները, այդ թվում՝ նախագհների, լսել, չե՞ն կարողանում հասկանալ, թե գործընթացն ինչպես է տեղի ունենում»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:










