Բաշար ալ-Ասադը հաղթանակ է տարել Սիրիայի նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 88.7 տոկոսը
Ընտրություններում քվեարկության 100 տոկոս ձայների հաշվարկման արդյունքում պարզվել է, որ Սիրիայի նախագահական մրցապայքարում հաղթանակ է տարել Բաշար ալ-Ասադը: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս տվյալները հունիսի 4-ին հայտնել է Սիրիայի խորհրդարանի խոսնակ Մուհամեդ Ալյահամը:
Վերջինիս հաղորդմամբ՝ երկրի գործող նախագահի օգտին քվեարկել է ընտրողների 88.7 տոկոսը (10,2 մլն մարդ՝ 11.6 ընտրողներից):
Սիրիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Մաջիդ Հադրան իր հերթին, հայտարարել է, որ ընտրություններում մասնակցության հայտը կազմել է 73.42 տոկոս:
Հիշեցնենք, որ Սիրիայի պատմության մեջ առաջին նախագահական ընտրություններըն այլընտրանքային հիմքով անցկացվել են հունիսի 3-ին:
Բաշար ալ-Ասադից բացի, ով համարվում էր նախագահական պայքարի բացարձակ ֆավորիտ, ևս երկու թեկնածու է առաջադրվել ընտրություններում՝ հալեպցի կոմունիստ պատգամավոր Մահեր Աբդել Հավիզ Հաջարը և լիբերալ Հասան Աբդել Իլյահի ան-Նուրին:
Նշվում է, որ մասնակցության բարձր հայտի պատճառով քվեարկությունը երկարաձգվել էր 5 ժամով:










