Բակո Սահակյանն ընդունել է «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի ներկայացուցիչներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին ընդունել է «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի մի խումբ ներկայացուցիչների` հաստատության հիմնադիր անդամ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հանդիպմանը քննարկվել են Արցախում կրթության ոլորտում պիլոտային մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: ԼՂՀ ղեկավարը հաջողված է համարել Դիլիջանի միջազգային դպրոցի մոդելը նոր ժամանակակից մեթոդների կիրառման տեսանկյունից` ընդգծելով այդ փորձի օգտագործման պահանջվածությունն Արցախում:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:










