Խստորեն դատապարտում ենք վերջին օրերին Հալեպ քաղաքի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի ռմբակոծությունները. Տիգրան Բալայան
ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանություն է ներկայացրել Հալեպում իրավիճակի վերաբերյալ:
«Խստորեն դատապարտում ենք վերջին օրերին Հալեպ քաղաքի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի ռմբակոծությունները, որոնք մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ են դարձել։
Համոզված ենք, որ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման առաջընթացի գլխավոր նախապայմանը բռնությունների անհապապաղ դադարեցումն է»,-նշված է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանության մեջ։










