Femen-ը Փարիզում հարձակվել է Պուտինի մոմե արձանի վրա

17:49 • 05.06.14

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Femen շարժման անդամները Փարիզում վանդալիզմի ակտ են իրականացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոմե արձանի նկատմամբ։ 

 

Ինչպես տեղեկացնում է Газета-ն` Le Point-ին հղումով, ակտիվիստներից մեկը նախագահի արձանը գցել է գետնին՝ փորձելով պոկել դրա գլուխը։ Միջադեպը տեղի է ունեցել Պուտինի՝ Ֆրանսիա այցելությունից ժամեր առաջ։
 

Հաղորդվում է, որ կիսամերկ աղջկան թանգարանից դուրս են բերել ոստիկանները։
 

Պուտինի մոմե արձանի կողքին դրված են եղել Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսի, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի արձանները։