G7 երկրները որոշել են առայժմ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ չկիրառել
G7 երկրների առաջնորդները Բրյուսելում կայացած վեհաժողովում Ռուսաստանի նկատմամբ նոր սահմանափակումներ չեն ընդունել, սակայն խոստացել են շարունակել պատժամիջոցների ճանապարհը Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման դեպքում, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Արևմուտքը մշտապես հետևում է, թե ինչպես է զարգանում իրավիճակն Ուկրաինայի արևելքում: «Մենք չենք կարող թույլ տալ Ուկրաինայում հետագա ապակայունացում: Եթե մենք չտեսնենք առաջընթաց հարցերում, որոնք պետք է լուծել, հնարավոր է, կգա պահը ավելի լուրջ պատժամիջոցների կիրառման համար»,- ասել է նա:
«Ընտրություններն Ուկրաինայում կայացել են: Մենք մտադիր ենք Նորմանդիայում ՌԴ նախագահի հետ գալիք հանդիպումներին նրան ազդանշան ուղարկել Ուկրաինայում իրավիճակի նվազման անհրաժեշտության մասին: Եթե դա տեղի չունենա, ապագայում մենք կրկին կքննարկենք երրորդ փուլի պատժամիջոցների կիրառման հնարավորությունը»,- ասել է Մերկելը:










