«Մեծ յոթնյակի» առաջնորդները Սիրիայի նախագահի ընտրությունները «կեղծված» են համարել
G7-ի՝ «Մեծ յոթնյակի» առաջնորդները դատապարտել են նախագահի ընտրությունների անցկացումը Սիրիայում` դրանք «կեղծված» համարելով: Այս մասին հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով առաջնորդների համատեղ աշխատանքային ընթրիքի արդյունքները:
«Մենք դատապարտում ենք հունիսի 3-ի կեղծված նախագահական ընտրությունները. (Բաշար) ալ Ասադն ապագա չունի Սիրիայում», - ասված է համատեղ հայտարարության մեջ:
Ավելի վաղ Սիրիայի խորհրդարանի խոսնակ Մուհամեդ ալ Լահամը հայտնել էր, որ գործող նախագահ Ասադը հաղթում է ընտրություններում:
«Մեծ յոթնյակի» երկրներն են Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Կանադան, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան:










