Կիևը մտադիր է խորացնել իր հարաբերությունները Երևանի հետ. Իվան Կուխտա. azatutyun.am

17:46 • 05.06.14

Կիևը մտադիր է խորացնել իր հարաբերությունները Երևանի հետ: Այս մասին հետկանչից մոտ երկուս ու կես ամիս անց «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է օրերս Երևան վերադարձած Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան:

Դեսպանի խոսքով՝ անցած տարի երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 230 միլիոն ԱՄՆ դոլար, որից 197 միլիոնը ուկրաինական արտահանումն է Հայաստան: Անդրադառնալով մայիսի 29-ին Աստանայում կայացած Մաքսային միության գագաթնաժողովում Ղազախստանի նախագահ Նազարբաևի՝ Հայաստանի անդամակցության կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Ալիևի նամակի ընթերցմանը, ըստ որի Հայաստանը պետք է միությանը անդամակցի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, ի պատասխան հարցի, թե Ուկրաինայի նախագահը մտադի՞ր չէ նման մի նամակ գրել և պահանջել, որ այդ միություններում Ռուսաստանն ընդգրկվի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, Կուխտան ասել է. «Դժվարանում եմ խոսել այդ մասին, որովհետև Ուկրաինայի նոր նախագահը պաշտոնը կստանձնի միայն հունիսի 7-ին: Սակայն նա Օբամայի, եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպմանը ասաց, որ Ուկրաինայի արևելքում առկա հակամարտության, Ղրիմի վերադարձման իր ծրագիրն ունի: Կարծում եմ, նորընտիր նախագահը առաջիկայում կներկայացնի այդ ծրագիրը և մենք հնարավորություն կունենանք ծանոթանալ դրա հետ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։